plastica-rostoԺամանակից շուտ կնճիռների առաջանալը կարելի է և պետք է կանխել: Հարկավոր է սկսել այն ժամանակ, երբ դրանք դեռևս չեն երևում, թեև երբ էլ սկսեք, ուշ չէ:
Կնճիռների վերացման համար առաջին հերթին անհրաժեշտ է մաշկը սնուցել, բարձրացնել հյուսվածքների առաձգականությունը:
Պատրաստի քսուկներից բացի կարելի է օգտագործել նաև տարբեր տեսակների պտուղներ, բույսեր, սակայն այն պայմանով, որ դրանք թարմ լինեն, քաղելուց 2-4 ժամ անցած չլինի:

Մաշկը թարմացնելու և նոր կնճիռները կանխելու նպատակով 5 թարմ քերած վարունգին ավելացրեք սպիտակ շուշանի 2 ծաղիկ և 5 վարդի թերթեր: Վրան 0.5 լ օղի լցրեք և պահեք 3 շաբաթ: Թուրմը քամեք և օգտագործեք որպես լոսյոն: Բայց նախքան օգտագործելը 0.5 բաժակ թուրմին ավելացրեք 0.5 բաժակ եռացող ջուր և մեկական ճաշի գ. գլիցերին ու կիտրոնի հյութ:

2 ճ.գ. խաշխաշի տերևների վրա լցրեք 200 մգ եռացող ջուր, թողեք 1 ժամ և երեկոները դեմքի մաշկը մաքրեք ստացված եփուկով:

Դեմքը լավ թարմացնում է գազարի դիմակը: Լվացեք 1-2 գազար, մաքրեք և քերիչով քերեք: Այնուհետև ավելացրեք 1 ձվի դեղնուց և մի քանի կաթիլ ընկույզի յուղ: Բոլորը խառնեք և դրեք դեմքին, 20-25 րոպե պահելուց հետո դիմակը հանեք, դեմքը սրբեք և սնուցող քսուկ քսեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել