Հարգելի գործընկերներ,

Վերջերս քննարկման առարկա է դարձել լրագրողի կողմից կատարած այսպես ասած բացահայտումը, իբր թե հոդված եմ պատվիրել գործընկեր փաստաբանի դեմ: Չեմ ցանկանում խորանալ մանրամասների մեջ: Միայն պետք է մեկ անգամ ևս հաստատեմ, որ, այո, ես կապ եմ ունեցել այդ երկու հոդվածների հետ, հոդվածները ստեղծվել են իմ և լրագրողի համատեղ աշխատանքի արդյունքում, որևէ նպատակ չեմ ունեցել որևէ մեկին վարկաբեկելու:

Լրագրողի հետ աշխատանքը մամուլի պատասխանատուի գործն է: Իմ աշխատանքում փորձել եմ բարոյականության սկզբունքով պաշտպանել կին փաստաբանին, ով աշխատում է հեռավոր մարզում և հնարավորություն չունի մեդիա դաշտում արտահայտել իր դիրքորոշումը և ինքն է հարձակման թիրախ դարձել: Այնուամենայնիվ, աշխատելով ԲԱՐՈՅԱԿԱՆ դաշտում՝ այսինքն՝ օգնելով կնոջը, թերացել եմ ԻՐԱՎԱԿԱՆ դաշտում, քանի որ, ինչպես պարզվեց, խախտել եմ հավասարակշռությունը, երբ երկու փաստաբանների բանավեճում օգնել եմ մեկին:

Ցանկանալով վերջակետ դնել այս քննարկումներին և, ինչու չէ, նաև շահարկումներին և հավատարիմ մնալով լրատվամիջոցների և փաստաբանների հետ աշխատելու անկեղծության իմ սկզբունքին՝ ներողություն եմ խնդրում փաստաբանական համայնքից:

Շարունակում եմ աշխատել ՀՀ փաստաբանների պալատում՝ որպես մամուլի խոսնակ և շարունակելու եմ նպաստել լրագրող-Փաստաբանների պալատ հարաբերությունների զարգացմանը: Մոտ ապագայում հանդես կգամ դրան ուղղված նոր գաղափարներով ու ծրագրերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել