Չնայած նրան, որ նավթի համաշխարհային գները նվազել են, Հայաստանում գնային գրեթե ոչ մի տարբերություն չի ակնկալվում: Հետաքրքրական և նյարդայնացնող է այն հանգամանքը, որ, երբ օրինակ Միջազգային շուկայում նավթի գինը մի փոքր բարձրանում է «1 բառելի» մեջ, մենք անմիջապես զգում ենք, թե ինչպես են վարկյանների ընթացքում մեր հայրենի շուկայում գները թանկանում, սակայն երբ գները Միջազգային շուկայում նկատելի իջնում են, մեր մոտ գնի իջեցում գրեթե չի էլ նկատվում: 
Օրինակ` 2012թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում նավթի գները փոփոխվելիս հայ սպառողը այդ տատանումները գրեթե միշտ զգացել է միայն թանկացման ժամանակ: Եվ մեր տնտեսվարող սուբյեկտներին երբ հարց են ուղղում, թե ինչու համաշխարհային գների հետ ՀՀ-ում էլ գները համապատասխանաբար չեն իջնում, նրանք անմիջապես պատասխանում են. «Մենք թանկ գնով ենք ներկրել և պահեստավորել և այդ է պատճառը, որ չենք կարող ավելի էժան վաճառել, քան այն գնել ենք», իսկ թանկանալու դեպքում անմիջապես թանկացնում են: 
2012թ. սեպտեմբերին նավթի համաշխարհային գինը կազմում էր +- 116$, իսկ այսօր այն կազմում է +- 106%, հետաքրքիր է, թե մեր շուկայում ինչքա՞ն է դարձել նավթի և դրա ածանցյալ վառելիքների գինը:
Հ.Գ. Մի՞թե մենք այնքան անկախ ենք, որ միջազգային շուկայում գնային տատանումները մեզ չեն վերաբերում, այդ դեպքում ինչո՞ւ է հակառակ` թանկացման դեպքում անմիջապես հայ սպառողը իր կաշվի վրա զգում «կախվածությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել