Ամռանը Երևանում կարմիր գծերին ավելացան դեղին գծերը, որոնք նշում են խանութների, ժամանցի վայրերի, գրասենյակների ծառայողական կայանատեղիները: Այսօր հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը Parking City Service-ի հետ միասին պատրաստվում է ներկայացնել 10 նոր գույներով գծանշումներ 2016թ.-ին:
Նորամուծությունն արդեն բողոքի ալիք է բարձրացրել դալտոնիկ վարորդների մոտ, ովքեր անցյալում գնել են վարորդական իրավունքը: «Էսքան ժամանակ նորմալ էշը ցեխից հանում էինք, բայց հիմա ո՞նց ենք գլուխ հանելու էդ գծերից»,–բողոքեց վարորդներից մեկը` չցանկանալով ներկայանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել