Հավանաբար բոլորս էլ դիտել ենք օսկարակիր «Տիտանիկ» ֆիլմը և զգացել այն, ինչ զգում էին նավի ուղևորներն աղետի ժամանակ: Այնուամենայնիվ, ֆիլմն ինքնին մելոդրամա է և ամբողջովին չի անդրադառնում աղետին, որը հարյուրավոր տարիներ անց էլ ահ է ներշնչում մարդկանց:

Ծրագրավորված էր փրկարարական նավերը տեղափոխել նավի տախտակամած հենց սառցաբեկորին հարվածելու օրը, բայց ծրագիրը չեղյալ հայտարարվեց նավապետի կողմից:1

Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին ֆիլմում երաժիշտները շարունակում նվագել, մինչ նավը խորտակվում էր: Իրականում դա համապատասխանում է ճշմարտությանը. երաժիշտները մեկ ժամ շարունակ նվագեցին, և, դժբախտաբար, նրանցից ոչ ոք ողջ չմնաց:
2
Հերշի շոկոլադի հիմնադիր Միլթոն Հերշին ունեցել է նավի տոմսերը, բայց չեղյալ է հայտարարել իր ուղևորությունը՝ այդպիսով խուսափելով մահվանից:
3Ճապոնացին, ով նավի սակավաթիվ ողջ մնացածներից մեկն էր, վերադառնալով Ճապոնիա, անվանվեց վախկոտ` նավի մյուս ուղևորների հետ միասին չմահանալու համար:4
Նավի 4 ծխնելույզներից միայն 3-ն էին աշխատում. չորրորդը նախատեսված է եղել նավին ավելի տպավորիչ տեսք հաղորդելու համար:
5
Անգլիական շաբաթաթերթ «Լոնդոն դեյլի մեյլը» (London Daily Mail) հրապարակել էր «Տիտանիկը խորտակվում է, ոչ մի կյանք կորստյան չմատնվեց» խորագրով հոդված 1912 ապրիլի 6-ի իրենց համարում: Մյուս շաբաթաթերթերը հրապարակեցին նույն կերպ:6
Նյու Յորք Թայմսն (The New York Times) աղետի առաջին շաբաթվա ընթացքում նվիրեց 75 էջ «Տիտանիկի» ողբերգության լուսաբանմանը:7
«Կալիֆորնիա» անունով նավը գտնվում էր «Տիտանիկին» մոտ, երբ վերջինս ուղարկում էր օգնության ազդանշաններ, բայց, դժբախտաբար, նավի կապավորն արդեն գնացել էր քնելու:8
«Տիտանիկի» գլխավոր խոհարարը կարողացավ օվկիանոսի սառը ջրերում ողջ մնալ, քանզի խմել էր այնքան ալկոհոլ, որ նրա ներքին օրգաններն ի վիճակի եղան դիմանալ ցածր ջերմաստիճանին 2 ժամ շարունակ, մինչ կժամանեին փրկարարները:
9
«Տիտանիկի» աղետը կարող էր կանխվել, եթե «այսբերգ» բառը գոռային 30 վայրկյան առաջ, նախքան նավապետը կգոչեր այն:
10
«Տիտանիկի» աղետից զոհված 1514 ուղևորներից միայն 336-ի դիակները կարողացան հայտնաբերել:11
Այսբերգը, որի պատճառով խորտակվեց «Տիտանիկը», իր «ճանապարհորդությունը» սկսել էր մոտ մ.թ.ա 1000 թվականին:
lifebuzz-9ba8d627af9f201ab48bb11fc83ecf38-limit_2000

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել