«Azerspace» ադրբեջանական արբանյակային ընկերությունն առանց որևէ պատճառաբանության կասեցրել է «12-րդ ալիքի» շիայական ծրագրերի հեռարձակումը:

Բաքուն շարունակում է հաստատուն քայլերով թուլացնել շիայական կրոնաքաղաքական գործոնը երկրում՝ այրելով Թեհրանի հետ կապող այդ կարևորագույն կամուրջը: Ադրբեջանը մերժում է շիայական գործոնը՝ լրացուցիչ անգամ ուղերձ հղելով Իրանին առ այն, որ Բաքուն ի վիճակի չէ դառնալ շիայական կողմնորոշիչներով առաջնորդվող պետություն, որի սին հույսերն են այսքան տարիներ սնել իրանա-ադրբեջանական հարաբերությունները:

Եթե Ադրբեջանում չլինի շիայական գործոն, ապա հիմնավորապես կփոխվի Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունների տրամաբանությունն՝ ի չիք դարձնելով Իրանի համար արտաքին աշխարհի հետ կապող օղակ և հիմնական տարանցիկ երկիր դառնալու ադրբեջանական նկրտումները: Իրանի ակնկալիքներն ու պահանջներն Ադրբեջանից միանգամայն հստակ են՝ լինել դեմ կամ կողմ Իրանին: Եթե ցանկանում է կողմ լինել, ապա դրա գինը շիայական չափորոշիչների ընդունումն է, եթե դեմ՝ մերժումը:

Այդ առումով բախտներս բերել է, որ մուսուլմանական երկիր չենք, և մեր հարցում Իրանն այլ կողմնորոշիչներով է առաջնորդվում։ Smile

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել