Ու ես ուզում էի քեզ անկեղծ սիրե՞լ,
Քեզանով ապրե՞լ ու քոնը լինե՞լ:

Այո ուզում էի... հիշի´ր ՈՒԶՈՒՄ ԷԻ...
Բայց ի՞նչ արեցիր դու մի վարկյանքում,
Դու ինձ կոտրեցիր, հոգիս փշրեցիր...
Շնորհավորում եմ. դու ինձ սպանեցիր...
Ֆիզիկապես ես դեռ ապրում եմ,
Բայց հոգիս կարծես թե արդեն չկա,
Ես էլ սիրտ չունեմ... ես հոգի չունեմ...

Եվ ինչու՞ սիրել, ինչու՞ նվիրվել,
Եթե կարելի է առանց սիրո էլ հանգիստ ապրել:
Չկա սեր` չկա խանդ,
Չկա սեր` տառապանք չկա,
Վախ չկա, արցունք չկա,
Հոգիդ այրող կարոտ չկա...
Ու սիրուց հետո` հիասթափություն չկա...
Էլ ինչու՞ սիրել, եթե կարելի է
Առանց սիրո էլ երջանիկ լինել:

Եվ դու ասում ես, որ սիրու՞մ ես ինձ,
Սիրում այնպիսին` ինչպիսին որ կամ...
Ասում ես թե ճանաչու՞մ ես ինձ...
Սե՞նց ես ճանաչում...
Չէ տենց ճանաչել պետք չի անկեղծ խոսք...
Եվ դու ոչինչ էլ չգիտես իմ մասին,
Ու ես ուրախ եմ, հա ես ուրախ եմ, որ ինձ չգիտես...

Ատի´ր ինձ ատի´ր...
Ատի´ր, որ քոնը չեմ...
Պարզապես հիշիր, կամ էլ մի հիշիր, մեկ է իմ համար,
Կարող եմ երդվել,
Բայց ես ասում եմ, որ ես քեզ կյանքում երբեք չեմ խաբել,
Ես չեմ ձևացրել, ու չեմ խաղացել...
Ես դերասան չեմ ու ես չեմ խաղում, 
Ես ապրում եմ, ապրում այնպես ինչպես կարող եմ...
Ես դերասան չեմ...

Ատի´ր ինձ ատի´ր, որ ես քոնը չեմ ու չեմ լինելու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել