ԻԻՀ կարևորագույն ձեռքբերումներից մեկն, անխոս, դատական համակարգի բազմաֆունկցիոնալ լինելն է և երկրի տարբեր, այդ թվում՝ քաղաքականության, տնտեսության բնագավառներում ակտիվ դերակատարումը: Երբ Հ. Ռուհանին ընտրվեց նախագահ, և քրեական գործեր հարուցվեցին նախորդ նախագահի որոշ թիմակիցների նկատմամբ, շատերը դա որակեցին «քաղաքական պատվեր», իսկ այժմ, երբ ԻԻՀ Գլխավոր դատախազը բացեիբաց և խիստ տոնով հորդորում է գործող կառավարությանն իրենց շարքերից սկսել կոռուպցիայի դեմ պայքարը, որպեսզի տնտեսությունը կարողանա շնչել, այդ նույն «քաղաքական պատվերի» մասին բարձրաձայնողները լուռ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել