Էսօր ֆուտբոլային նորությունները ողողված են այն լուրերով, թե իբր «Ռեալը» փորձել է ճնշել Կլասիկոն սպասարկող մրցավարներին։ Դրա հետ կապված մի քանի պարզաբանում մտցնեմ։

1. Նորությունը տարածել են նախ կատալոնական «L’Esportiu» պարբերականը, իսկ հետո մադրիդյան «Cadena Cope» ռադիոկայանը, որի ղեկավարին Պերեսը հենց նույն ռադիոկայանի ուղիղ եթերում մեղադրեց ակումբին մշտապես վարկաբեկելու մեջ։ 
2. Բոլոր մյուս կայքերը պարզապես մեջբերում են տվյալ աղբյուրներին։
3. Բոլոր աղբյուրներում նշվում է, որ մրցավարական կոմիտեի ու հետո Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներն են իբր ճնշել եզրային մրցավարներին։ Այսինքն՝ տեսնում ենք, որ «Ռեալի» ոչ մի ներկայացուցչի անուն չի նշվում։ Նույն հաջողությամբ ես կարող եմ զանգել մրցավարներին, միլիոնավոր դոլարներ խոսք տալ, որ օգնեն «Ռեալին», բայց «Ռեալը» դրա հետ կապ չունենա։
4. Խաղը սպասարկող մրցավարների անունները դեռ հայտնի չեն, որոշումը կայացվում է խաղից ընդամենը 10 օր առաջ։ Էդ դեպքում ինչի՞ց իմացան, թե որ մրցավարներն են սպասարկելու խաղը։
5. Այս նորության տարածման նպատակը կարող է լրիվ այլ լինել։ Վերոհիշյալ կատալոնական պարբերականը շատ հանգիստ կարողացավ ստեղծել լարվածություն խաղը սպասարկող մրցավարների համար։ Հիմա խաղի ընթացքում ցանկացած որոշումը խոշորացույցի տակ կլինի, ու նույն մրցավարներն արդեն կվախենան վիճելի իրավիճակներում «Ռեալի» օգտին որոշում կայացնել, որ չընկնեն անտեղի կասկածանքների տակ։

Այնպես որ, հարգելի բարսելոնահայեր, «Ռեալից» աբիժնիկներ ու հեյթերներ, ուրիշ ձև փնտրեք ակումբի հեղինակությունը գցելու համար։

P.S. տեղադրում եմ համապատասխան հղումները, տեսեք՝
http://www.lesportiudecatalunya.cat/…/907517-el-classic-sot…
կատալոնական սկզբնաղբյուրը

http://www.cope.es/…/un-abogado-denuncia-supuestas-presione…
ռադիոկայանի հրապարակումը

http://www.merengues.ru/…/11983-peres-my-ne-budem-pokupat-d… 
Պերեսի՝ ռադիոկայանի եթերում ասածը.. կարդացեք «О Прессе» հատվածը։

http://www.marca.com/…/fu…/equipos/barcelona/1445454433.html
Մարկայի հոդվածը, որին մատնանշում ու ասում էին, թե տեսեք՝ մադրիդյան թերթն է գրել, ուրեմն ճիշտ է։ Ուշադիր նայեք առաջին բառերը, թե ում է հղում կատարում պարբերականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել