Ելնելով ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշներից՝ պետք է փաստել, որ տարեվերջից երեք ամիս առաջ տնտեսական ակտիվությունը Հայաստանում կազմել է 3,7 տոկոս։

Այս ժամանակահատվածի համար սա բավական դրական արդյունք է: Սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 5,7 տոկոսով ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրվել։ Դրա արդյունքում տարեսկզբի ինը ամիսներին տնտեսության այս ճյուղում գրանցվել է արտադրության ծավալների 3,8 տոկոս աճ։ Վերջին երեք ամիսներին այս ցուցանիշն աճել է համապատասխանաբար 1,9 և 0,3 տոկոսով:

Վերջին եռամսյակում աճ է գրանցվել նաև ծառայությունների ոլորտում: Մասնավորապես՝ ութ ամիսների 2,2 տոկոսի դիմաց ծառայությունների աճը հասել է 2,5 տոկոսի։

Ինչ վերաբերում է արդյունաբերության ոլորտին, ապա այստեղ վերջին եռամսյակում աճը կազմել է 4,8 տոկոս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել