Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից խոցված ինքնաթիռը չի պատկանում ՌԴ-ին: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Հիմա ինչ կարելի է մտածել.

1.Չկա նման բան, թուրքերն են հնարել։


Թուրքիան ինքն է ստահոդ լուրեր տարածել, թե իբր ինքնաթիռը ՌԴ-ին է պատկանում՝ փորձելով տարածաշրջանում ցույց տալ իր ազդեցիկ դերակատարությունը. «եթե ռուսին խփեցի, կխփեմ ցանկացածին»՝ մոտավորապես նման տրամաբանությամբ է առաջնորդվել:

2.Չկա նման բան, ռուսներն են հնարել։

Ռուսաստանն «ատամ» ունի Թուրքիայի վրա, ինքն է ստահոդ լուրեր տարածել՝ խոցված ինքնաթիռի հետ կապված, որպեսզի հետագայում իր քայլերը՝ Թուրքիայի դեմ ուղղված, արդարացնի «առաջինը ես չէի» սկզբունքի համաձայն:

3.Կա նման բան, սակայն փոխադարձ համաձայնության արդյունքում հարթվել է ամեն ինչ:

Իրականում խոցված ինքնաթիռը ՌԴ-ին է պատկանում, Թուրքիան միամտաբար է խոցել այն, սակայն ինչպես Պուտինն է բազմիցս նշել, որ Թուրքիան ՌԴ-ի բարեկամն է, որպեսզի չխաթարվի այդ բարեկամական հանգույցը, հերքվել է փաստը, որ ինքնաթիռը ռուսական է երկկողմ փոխհամաձայնության արդյունքում, հակառակ դեպքում ՌԴ-ի իմիջին մեծ հարված կլիներ, եթե որևէ մի պետություն փորձեր ոտնձգություն թույլ տալ ՌԴ-ի հանդեպ ու չպատժվեր։

Հ.Գ. Բա լավ, ո՞ւմ էր պատկանում այդ անօդաչու ինքնաթիռը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել