Картинки по запросу սահմանադրությունԲոլոր նրանց, ովքեր, «իհարկե սեփական շահից ելնելով Wink», լծվել են էլեկտրոնային տարբերակով «ֆեյսբուք, կայքեր» հասարակության մոտ կարծիք («դրական, թե բացասական») ձևավորել՝ սահմանադրական բարեփոխումների հետ կապված, ասեմ՝ ապարդյուն ժամանակ եք վատնում, որովհետև ներկայիս մեր հասարակության հետաքրքրասիրությունը չի կարողանում գերազանցել մերկ Քիմ Քարդաշյանի, հայտնիների զավակների այս կամ այն արարքների, 18+ տեսանյութերի սանդղակը. կարող եք հարցնել ցանկացած կայքի խմբագրի, ու նա կհաստատի ասածներս: Իհարկե, սա ոչ բոլորին է վերաբերում, բայց մեծամասնությունն է թելադրում այս պարագայում։ Smile
Բայց անգամ այս հանգամանքն ինձ թույլ չի տալիս մտածել, որ սահմանադրական բարեփոխումների հետ կապված ամեն բան շատ հեշտ է լինելու, մի կողմից ընդդիմադիրների խրոխտ կեցվածքը՝ «էս մե պուչուր հումորով», մյուս կողմից հասարակության այն հոծ բազմությունը, ովքեր ուղակի «փոփոխություն» բառի ֆոբիա ունեն ու, անկախ ամեն ինչից, ՈՉ են քվեարկելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Ոչ և այո ասողներն էլ, ովքեր որ իրականում գիտեն իրենց ոչ-ի և այո-ի իրական պատճառները, իմ կարծիքով կազմում են հասարակության 10-15%-ը, ոչ ավելին: Հիմա այդ սահմանադրական բարեփոխումների իմաաաա՞ստը «էս նեղ մաջալին», եթե անգամ Հայաստանում հասարակա-քաղաքական միտքը չի հասունացել այն աստիճան, որ ընդունակ լինի թեկուզ սուբյեկտիվ, բայց հիմնավոր պատասխան ունենալ՝ ինչ-որ պրոցեսի հետ կապված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել