Հետևյալ փաստերն ապացուցվել են մի շարք գիտական փորձերի և սոցիոլոգիական հարցումների արդյունքում։

Շատ զույգեր նախընտրում են 6-8 անգամ հանդիպելուց հետո նոր սկսել պաշտոնապես հանդիպել։

Աշխատակիցների միջև 10 սիրավեպերից 4-ն ավարտվում են ամուսնությամբ։ Դա շատ լավ արդյունք է համարվում։

Եթե ցանկանում եք դուր գալ ինչ֊որ մեկին, ապա աշխատեք խոսակցության ընթացքում ամենաքիչը 2 անգամ արտասանել նրա անունը։ Նա անգամ չի էլ զգա, որ դա փոխեց իր տրամադրվածությունը Ձեր հանդեպ։

Փորձեք մտապահել որոշ մանրամասներ դիմացինի մասին Ձեր անցյալ խոսակցություններից և մեջբերել դրանք հետագա շփման ընթացքում։ Դա կմատնանշի նրա հանդեպ Ձեր ուշադրությունը և հետաքրքրվածությունը։ Այն ջերմություն կհաղորդի Ձեր հարաբերություններին։

Առաջին հանդիպման հենց հաջորդը օրը հարկավոր չէ զանգահարել նոր ծանոթին։ Նպատակահարմար է սպասել 2-4 օր, բայց ոչ՝ 4-5 կամ ավելի։ Շատ հաճախ զանգահարելը նույնպես խորհուրդ չի տրվում։

Ամենառիսկայինը հանդիպումների սկզբի 3-5 ամիսներն են։ Այդ ընթացքում գրանցվել են ամենաշատ բաժանումները։

Ծանոթությունների կայքերում գրանցված տղամարդիկ հիմնականում վախենում են, որ տվյալ անձն իրական կյանքում կարող է չլինել այդքան գրավիչ, ինչքան լուսանկարում է, կամ էլ նա ուղղակի տեղադրած չի լինի իր իսկական նկարը։ Կանայք էլ վախենում են, որ այն անձը, որի հետ շփում են հաստատել, կարող է մոլագար լինել։ Ի դեպ, այդպիսի կայքերում գրանցված տղամարդկանց մոտ 10% ունի հոգեկան խնդիրներ, որոնցից մոտ 5%-ն էլ պոտենցիալ մոլոգարներ են։

Համացանցում ծանոթացած անձանց 33%-ը հարաբերություններ է սկսում, 33%-ը դա չի անում, իսկ մնացած 34%-ն ուղղակի վախենում է հանդիպել իրական կյանքում։

Առաջին հանդիպման ժամանակ անձանց 43%-ը կարևոր է համարել դիմացինի բերանից տհաճ հոտի բացակայությունը։ 17%-ը կարևորել են նորաձև հագուստը, 15%-ը՝ օծանելիքի բույրը, 14%-ը՝ մաշկի լավ տեսքը՝ խնամվածությունը, պզուկների առկայությունը և այլն։ Իսկ մնացած 11%-ը պարտադիր է համարել լավ սանրվածքը։

Տղամարդկանց 40%-ն առաջին ժամադրության ընթացքում իրենց զգում է չափազանց անվստահ։ Շատերը փորձում են կոծկել դա և սկսում են անիմաստ բաներ խոսել։ Կանայք, ներողամիտ եղեք։

Կանայք իրենց ավելի ազատ են զգում խանութում, համալսարանում, փոքր սրճարանում, և հենց այսպիսի վայրերում առաջին հանդիպման առաջարկին դրական պատասխան ստանալն ավելի հեշտ է, քան ռեստորանում կամ կինոթատրոնում։

Փորձեք կրկնել Ձեր զրուցակցի ժեստերը՝ «հայելային էֆեկտ» ապահովելով։ Բայց չափը չանցնեք։ Այս մեթոդը կօգնի Ձեզ ճիշտ ծրագրավորել դիմացինին։

Երբ կինը փորձում է գնահատել տղամարդում, նա 55%-ով հիմնվում է արտաքին տեսքի, կազմվածքի վրա, 38%-ով՝ խոսելու ոճի։ Եվ ընդամենը 7%-ն է հաշվի առնվում այն, թե ինչ է զրուցակիցն իրականում ասում։

Եթե կինը հետաքրքրված է տղամարդով, ապա սկսում է ժպտալ  կամ ծիծաղել նրա հումորների վրա, խաղալ մազերի հետ, տեղաշարժել մոտ գտնվող փոքր իրեր, հաճոյախոսություններին արձագանքել կարմրելով, տղամարդուն մոտ դիրք ընդունել և այլն։

Եթե կինը հետաքրքրված չէ տղամարդով, ապա կսկսի խուսափել աչքերի մեջ նայելուց, կեղծ ժպտալ կամ կդադարի դա անել, խոսել մակերեսորեն և անտարբեր, պատասխանել շատ պարզ՝ այո կամ ոչ։ Ինչպես նաև այս ամենը կարող է ուղեկցվել ժամին հաճախ նայելով և ոտքերի նյարդային շարժումներով։

Գեղեցիկ կանայք ավելի հաճախ են «ուշադրության» արժանանում, բայց լուրջ նպատակներով նորմալ տղամարդիկ նրանց շատ ավելի քիչ են մոտենում։ Այսպիսի կանանց կողքին նրանք իրենց շատ անվստահ են զգում։

Տղամարդիկ արդեն 3֊րդ հանդիպումից գիտեն, որ սիրահարվել են, իսկ կանայք միայն 14֊րդ֊ից են զգում։

Բավականին մեծ սխալներ են ժամադրությունից ուշանալը, շատ խոսելը սեփական անձից և չափազանց մանրամասն պատմելը նախորդ հարաբերությունների մասին։ Ինչպես նաև մի՛ փորձեք ամեն բան անել իդեալական. դա կողքից շատ արհեստական է դիտվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել