11870pp6_orԵրբ կա խանդ, մարդիկ սկսում են վերածվել քննիչի: Պարբերաբար ստուգում են հեռախոսը, հաճախակի զանգում` համզովելու համար, որ նա իսկապես ընկերների հետ է, այլ ոչ թե սիրուհու: Շատ անգամ դիմացինի առաջ սահմանափակումներ են դնում: Վերջնական արդյունքը վեճերն են, բացասական էմոցիաները և բաժանումը: Բնականաբար, սա խաթարում է բնականոն հարաբերությունների ընթացքը: Պայքարը խանդի զգացողության հետ կարելի է սկսել ներքոնշյալ քայլերից: Անհրաժեշտ է ստեղծել վստահություն, պետք է մի քանի անգամ մտածել մինչև որևէ քայլ անելը…

1) Վերացրեք Ձեր վախերը:
Եթե մարդն ուզում է Ձեզ դավաճանել, ապա նա կանի դա: Տարբեր պատճառներ են լինում բաժանման, և եթե մարդը որոշել է հեռանալ վերջնականապես, պետք չէ պահել նրան: Պարզապես պետք է պատկերացնել, թե ինչ կզգաք մի տարի հետո կամ հինգ տարի հետո: Սկզբում, իհարկե, դժվար կլինի, բայց ժամանակի հետ կմոռանաք այս դեպքի մասին: Հավանաբար Դուք կհանդիպեք մեկ ուրիշին և կկազմեք ընտանիք: Վախը խանգարում է հարաբերությունների զարգացմանը և ձևավորում կապվածություն:

2) Համեմատություն պետք չէ անել:
Աշխատեք ինքներդ Ձեզ վրա, ոչ թե համեմատեք: Տեսականորեն կարելի է գտնել մի մարդ, որ ինչ-որ հատկանիշներով Ձեզանից լավն է: Դուք պետք է զարգացնեք Ձեր առավելություները` ավելի լավացնելով և հարստացնելով դրանք:

3) Բարելավեք Ձեր հարաբերությունները:
Ավելի շատ ժամանակ անցկացրեք միմյանց հետ, հետաքրքրվեք Ձեր սիրեցիալի կյանքով, աշխատանքով, լուծեք խնդիրներ իրար հետ, բայց առանց քննադատության:

4) Դադարեք երևակայել:
Եթե նա միանգամից չի պատասխանել Ձեր հեռախոսազանգին, պետք չէ երևակայությանը տրվել և կատարել վճռական որոշումներ: Ավելի սառը դատեք:

5) Ապրեք Ձեր կյանքով:
Շատերը սկսում են կենտրոնանալ իրենց կեսի աշխատանքի մեջ այնքան, որ մոռանում են իրենց մասին, բնականաբար, պետք է հարգել դիմացինի նախասիրությունները, բայց առանց երկրպագության: Զբաղվեք այնպիսի բաներով, ինչով որ միշտ երազել եք, միգուցե հիմա է ժամանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել