2013 թ-ից մեկնարկել է մի ծրագիր, որի շրջանակում երևանաբնակ զինծառայողների ընտանիքներն այցելում են սահմանամերձ գոտիներում տեղակայված զորամասեր: Այսօր ավանդական դարձած մեր ծրագիրն ենք իրականացնում, որը Երևանի քաղաքապետարանի և սահմանամերձ գոտիներում տեղակայված զորամասերի միջև համագործակցության նախագծերից է: Այս տարի այն համընկավ մեր ջերմ ու բարի քաղաքի ծննդյան օրվա հետ և ներառվեց միջոցառումների ծրագրում:
Այսօր իրենց ծառայող զավակներին կտեսնեն շուրջ 1400 ծնողներ:
Բարի ճանապարհ մեր համաքաղաքացիներին և բարի ծառայություն մեր զինվորներին:
Ուզում եմ վստահեցնել, որ Պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացվող ու, ընդհանրապես, մեր մյուս այլ ծրագրերը, որոնք ուղղված են մեր բանակին, մեր զինվորներին և նրանց ընտանիքներին աջակցելուն՝ լինելու են շարունակական և անհրաժեշտության դեպքում ավելի են ընդլայնվելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել