Այսօր լրատվականներից մեկի հետ զրույցում ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը հայտնեց, որ իրենց ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Կարեն Հարությունյանը:

Ինչպես տեսնում ենք՝ 2011թ.-ից տնօրենի պաշտոնը ստանձնած Բիբինն այլևս ՀԷՑ-ում չէ: Իր հեռանալու մասին խոսակցությունները սկսվել էին դեռ մի քանի օր առաջ: Այս փոփոխությունը տրամաբանական էր թե՛ Բիբինի մասնագիտական թերացումների, թե՛ ՀԷՑ-ի սեփականատերերի փոփոխության պատճառով: Ինչպես և ասվել էր ավելի շուտ ՝ ՀԷՑ-ում սպասվում է կառավարման համակարգի փոփոխություն:

Կարծում եմ՝ Բիբինի փոփոխությունից հետո հարկավոր է` իրավաբանները ճշգրտորեն ուսումնասիրեն կոռուպցիոն ռիսկերը: Հարկավոր է մոնիթորինգի արդյունքում պարզել Բիբինի անձնական պատասխանատվության ներքո տեղի ունեցած կոպիտ սխալների հետևանքները և պատասխանատվության ենթարկել իրեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել