Քանի որ սաղ Ֆեյսբուքը խոսում ա քաղաքականությունից՝ հայաթում նստած նարդի խաղացող պապիի պես, այսինքն՝ առանց հասկանալու, ես որոշեցի մի քիչ թեման փոխել ու էլի աչքերի մասին խոսել։

Հետերոխրոմիա
Այս բառը հայերենում թարգմանվոււմ է որպես այլագունություն: Հետրոխրոմիան ունի գենետիկ ծագում, այսինքն՝ գալիս է գեներով, սակայն որոշ դեպքերում առաջանում է վնասվածքից կամ հիվանդության պատճառով։ Հետերոխրոմիան հիմնականում հանդիպում է կենդանիների մոտ, սակայն մարդիկ ևս «տառապում» են հետերոխորմիայով: Այն լինում է երկու տեսակի՝ ամբողջական և մասնավոր, ամբողջական հետերոխրոմիայի դեպքում աչքերից ամեն մեկը լինում է մի գույնի, իսկ մասնավոր հետերոխոմիայի դեպքում մի աչքի մեջ լինում են երկու տարբեր գույներ: Այս երևույթը կենդանիներից հաճախ հանդիպում է կատուների շների և ձիերի մոտ: Հայտնի մարդկանցից հետերոխրոմիայով «տառապում» են Միլա Կունիսն և Քեյթ Բոսվորթին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել