«Մեր տնտեսության վիճակն էապես փոխվելու է, և պատգամը, որ ցանկանում եմ այս երեկո հղել իմ ժողովրդին, այն է, որ նա այս պահից սկսած պետք է պատրաստվի ապագա նոր իրողություններին՝ արդյունաբերության թռիչքային զարգացմանը, տնտեսական բարգավաճմանը», - երեկ երեկոյան հայտարարել է ԻԻՀ նախագահ Հ. Ռուհանին:

Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ էր ԻԻՀ նախագահը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա նման վստահ ելույթով հանդես եկել: Դա վկայում է այն մասին, որ ԻԻՀ նկատմամբ գործող պատժամիջոցների լիակատար վերացման արդյունքում դրական կտրուկ փոփոխությունների վերաբերյալ կանխատեսումները բնավ չափազանցված չեն:

Հ. Ռուհանիի վստահ հայտարարությունն, ըստ էության, ուղերձ է ոչ միայն սեփական ժողովրդին, այլ նաև հարևան երկրներին և տարածաշրջանի մյուս խաղացողներին: Այն պետությունները, որոնք չեն գիտակցի կամ ուշ կգիտակցեն ԻԻՀ նոր տարածաշրջանային դերն ու կարգավիճակը, նրանք միայն կկորցնեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել