Ավարտվեց ևս մեկ ընտրական շրջափուլ, և ցավով պիտի արձանագրել, որ այս անգամ ևս մեր և՛ ազգային հավաքականը, և՛ ակումբային ֆուտբոլը գրանցեցին անասելի նահանջ: Մեր ազգային ընտրանին դարձել է երազանքի մրցակից անգամ ալբանացիների, լյուքսեմբուրգցիների համար: Եվ այս ամենի միակ պատասխանատուն ամպագորգոռ հայտարարություններ անելու վարպետ Հայրապետյան Ռուբենն է, և հիմա արդեն այլևս լռելու, հանդուրժելու տեղ չունենք և ազգովի պետք է պայքարենք Ռուբեն Հայրապետյան-ՀՖՖ գործկոմ համագործակցության դեմ: Եթե Հայրապետյանը մոտ օրերս չներկայացնի իր հրաժարականի դիմումը, ապա կոչ եմ անում Հայաստանի հավաքականի առաջիկա տնային հանդիպումը բոյկոտել: Այո՛, բոյկոտել, հրապարակային չներկայանալ հավաքականի գլխավոր մարզչի ասուլիսին, չներկայանալ մարզադաշտ և այդ բոյկոտը շարունակել այնքան, մինչև Հայրապետյանը հասկանա, որ ինքը հայկական ֆուտբոլում անցանկալի մարդ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել