«Երիտասարդ խորհրդարան» կոչվածը ոնց որ «Երևան մոլի» խաղահրապարակը լինի, որտեղ էրեխեքը գնում են զվարճանալու ու մեծերի «խաղալինքերով» խաղալու:
Ես շատ լավ գիտեմ, որ իմ ֆռենդների մեջ էդ կառույցի «պատգամավորներ» կան, ոմանց նաև շատ հարգում ու սիրում եմ, բայց.... 
Էրեխեք, դո՛ւք ուրիշի թատրոնի ակամա (որոշ դեպքերում կամավոր) դերասաններն եք... էրեխեք, դո՛ւք ձեզ կողքից հետև՞ել եք ու արդոք նկատե՞լ եք, որ դուք դեգրադացվում եք՞՞՞ 
Երբ տեսնում եմ երիտասարդ խորհրդարանի Հանրապետական ու ՀԱԿ-ական ներկայացուցիչներին, հասկանում եմ, որ եթե իրանք լինեն հաջորդ կամ էն մյուս խորհրդարաններում, ապա Լֆիկին, Շմայսին երանի ենք տալու... 
Էս ինչ եք անում տղեերք՞՞՞ դուք ձեր «նիստերի» տեսագրությունները մի անգամ նայել եք՞՞՞ դուք զոմբիացել եք, դարձել եք զոմբի ու երիտասարդ տարիքից արդեն ձեր մեջ վառ դրսևորվում ա կուսակցական կախվածությունը, արդեն երիտասարդ տարիքից ձեր մեջ վառ դրսևորվում ա քաղաքական կեղտոտ խաղերի նկատմամբ սերը, դուք երիտասարդ տարիքից արդեն պատրաստ եք պաշտոնի համար մեկդ մյուսին կոկորդ կրծեք, թե ինչա ձեր «մեծերը» նայեն ձեզ ու տեղ տան... 
Դուք վերածվել եք ապագա քաղաքական զոմբիների, որոնք մի բան էլ վատ շարունակելու են «իրենց մեծերի» էսօրվա գործունեությունը (ու սա վերաբերվում է բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին, քանի որ հիմիկվա ԱԺ բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների մեծ բեմի դերասան են ուղղակի)... Դուք վերածվեք եք էսօրվա վայ-պատգամավորների վատ կրկնօրինակների, ովքեր չեն ջոկում, որ առաջ գնալու նախապայամանը էլ սապոնվելը չի, գիտելիքնա:
Հարգելիներս դուք զոմբիանում ու դեգրադացվում եք, դուք մի մոռացեք, որ «երիտասարդ խորհրդարանը» դա ոչինչ է, որը ձեզ փչացնում է ու էս տարիքից դարձնում կուսակցական խաղալիք.... Ի վերջո, հասկացեք, որ ԱԺ-ից սելֆի ֆեսբուք դնելը success story չի՝ հատկապես պատգամավորների ներկա կազմի պարագայում: 
Մի խոքով՝ սթափվեք, գժուկնեեեեր….

Հ,Գ. Աղջիկներին դե բան չեմ ասում, իրանք դեղ գնում են միմիայն փոտոսեսիայի համար :)

Հ.Գ.Գ. Իսկ եթե ձեզ թվաց, որ իրականում դուք էն օրը քննարկեցիք Սահմանադրական նոր նախագիծը ու որևէ մեկին դա պետք էր, ապա դիմեք մոտակա հոգեբանի, բուժման կարիք ունեք :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել