Մեկ երեխա է զոհվել, իսկ երեքը վիրավորվել այսօր առավոտյան Դիրաբեքիրի Սիլվան քաղաքում: Դեպքը տեղի է ունեցել թուրքական ժամանակով ժամը 12:00-ի մոտակայքում: Գիշերային մարտերից հետո փողոցում մնացած ռումբի հետ երեխաները սկսել են խաղալ, խաղաղի ընթացքում այն տրաքել է՝ պատճառ դառնալով երեխաների մահվան և վիրավորման: Չորս երեխաներն էլ նույն ընտանիքի անդամներ են: Դեպքից հետո Սիլվանում բողոքի հզոր ալիք է բարձրացել են: Մարդիք բողոքում են կառավարական զորքերի անօրինական գործողությունների դեմ, որից գիշերը տուժում են քուրդ տղամարդիք, իսկ ցերեկը՝ կանայք և երեխաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել