Ատլանտայում ավարտվել են համաշխարհային շուկայի համար շատ կարևոր նշանակություն ունեցող բանակցություններ: Այս բանակցությունների ավարտից հետո պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն, Ավստրալիան, Կանադան, Ճապոնիան, Մալազիան, Մեքսիկան, Չիլին և Վիետնամը Խաղաղօվկիանոսյան համագործակցության շրջանականերում ստեղծում են Մաքսային միություն:

Այս երկրները, որոնց բաժին է ընկնում համարշխարհային ՀՆԱ-ի ավել քան մեկ երրորդը, ստեղծում են ազատ առևտրի գոտի զրոյանկան տուրքերով, միավորում են մտավոր սեփականության տեղաշարժի և արտահանման վերաբերյալ օրենքները և հնարավոր է նաև համաձայնության գան արժութային քաղաքականության հարցում:

Նախագծի վերաբերյալ բանակցությունները սկսվել էին 2005 թվականից: Դրանց նպատակն էր ստեղծել ազատ առևտրի գոտի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Խոսքը գնում է մաքսատուրքերի լիովին վերացման, սանիտարական և ֆիտոսանիտարական միջոցառումների միասնականացման, մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում ընդհանուր քաղաքականության, պետական գնումների և մրցակցային քաղաքականության մասին:

Վերջնական տեսքով համագործակցությանը մասնակցում են 12 երկիր Չիլին, Նոր Զելանդիան, Բրունեյը, Սինգապուրը, որն հանդիսանում է այս նախագծի հեղինակը, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Կանադան, Ճապոնիան, Մալազիան, Մեքսիկան,Վիետնամը և Պերուն: Նրանց բաժին է հասնում համաշխարհային ՀՆԱ-ի 40%-ը և համաշխարհային առևտրի ավելի քան մեկ չորորդը:

Բնականաբար, բացի տնտեսականից, նախագիծն ունի նաև քաղաքական մաս: ԱԽՏ-ի առևտրատնտեսական բլոկը ստեղծվում է առանց Չինաստանի, որը հանդիսանում է տարածաշրջանի երկրների խոշորոգույն առևտրային գործընկերը: Ամերիկյան քաղաքական գործիչները մեկ անգամ չէ, ոչ նշել են` նախագծի գլխավոր նպատակներից է զսպել Պեկինի ամբիցիաները:

«Մենք պետք է համոզվենք, որ ԱՄՆ-ն, այլ ոչ թե Չինաստանի պես երկրներն են գրում 21-րդ դարի համաշխարհային տնտեսության օրենքները». հայտարարել էր Բարաք Օբաման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել