Որոշ զոհված ազատամարտիկների մասին խոսելիս մի պնդեք՝ «եթե «նա» կենդանի լիներ, հիմա Հայաստանը էս վիճակում չէր լինի, կամ «նա» դուրս կգար իշխանությունների դեմ»: Նման միտք պնդելով՝ ընդամենը վիրավորում եք ողջ մնացած ազատամարտիկներին: Նրանցից շատերը իրենց ուժերի ներածի չափով պայքարում են Հայաստանի ապագայի համար: Նրանցից շատերը մի քանի անգամ հայտնվել են բանտերում: Անհաջողություններն ընդամենը ժողովրդի մեծամասնության անտարբերությունն են երկրի ապագայի նկատմամբ...
Չնայած կան նաև ազատամարտիկներ, ովքեր քիչ սխրանքներ չեն գործել պատերազմի դաշտում, սակայն ներկայումս այս կամ այն կերպ ծառայում են իշխանություններին: Էլ չեմ ասում բանակի ղեկավարության ու գեներալների մասին... Ին՞չ երաշխիքներ ունեք, եթե ձեր թվարկած ազատամարտիկները ողջ լինեին, նրանցից որոշները նույն կերպ չէի՞ն ծառայի իշխանություններին... Թե դուք վստահ եք, որ զոհվածները ողջ մնացած ազատամարտիկներից ինչ-որ հատկանիշներով բա՞րձր էին... Այսինքն՝ էն մարդիկ, ովքեր Հայաստանի ապագայի երաշխիքներն էին, վաղուց էլ չկա՞ն... Այսինքն՝ վաղուց դատապարտված ենք կործանմա՞ն... Ի՞նչ եք սպասում ողջ մնացած ազատամարտիկներից, որ նրանք չեն անում... Պիտի պնդեք, որ նրանք պիտի ավտոմատներով պայքարեն իշխանությունների դե՞մ... Էդքան վստահ եք ձեր ճշմարտացիության վրա` ինքներդ էլ ձեր ուզած ձևով պայքարեք, ոչ թե ուրիշների վրա բարդեք ձեր պատկերացումները, առավել ևս, հաստատ պետք չի դրոշակ սարքել ձեր միտքը՝ «եթե «էս» մարդը կենդանի լիներ հիմա լրիվ ուրիշ վիճակ կլիներ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել