Այո այս կյանքում հեշտ չի ապրելը՝ համենայն դեպս Հայաստանում,բայց մեր բոլոր դժբախտությունների մեղավորը մենք ենք:Հաճախ եմ հիասթափվում,ավելի շատ երբ սահմաններում զինվոր է սպանվում,իսկ մենք խանութի վաճառողուհու հետ թաք հյութ տալու համար կռիվ ենք տալիս:Հիասթափվում եմ երբ մի պահ քեզ թվում է որ քո ոչ մի արած աշխատանք չեն գնահատում՝ երբեմն թվում է ,բոլորի մոտ է լինում:Հիասթափվում ես երբ մարդկային կորուստներ ես ունենում,և այլն ... :Բայց հավատացեք այս ամենի մեղավորը մենք ենք:Պետք է սիրել կյանքը,կյանքի բոլոր մանրամասները պեքտ է զգալ,զգալ երկկողմանի,մտնելով դիմացինի ներաշխարհ,զգալով նրա սրտի ամեն մի տրոփյունը,պետք է զգալ երկու պատճառով ՝ հասկանալու թե որքան լավ մարդ է նա և հասկանալու թե որքան հեռու պետք է մնալ նրանից: Շրջապատը որտեղ մենք ապրում ենք ուղիղ ազդեցություն է ունենում մեր ներկայի ու ապագայի վրա :Տունը,մեքենան,տան բակը,անգամ հարևի դարպասների դիմացը ու նրա տան դիմացի մայթը ուղիղ կապ ունեն մեր հետ և որքան մենք մաքուր ու ճիշտ վերաբերվենք մեր կյանքը ավելի ճիշտ կդասավորվի :Ես առաջինը ջրում եմ մեր տան կողքի ու դիմացի հարևանների ծառերը,տնկել եմ ինքս, հետո նոր մեր տան ծառերը,քանի որ իմ համար կարևոր նշանակություն ունի թե ինչ կտեսնեմ ես,ինչ տեսակի բնությամբ շրջապատված կլինեմ ես:Նույնպես պետք է վերաբերվենք մեր շրջապատում ապրող մարդկանց :Ամոթ է երբ ընկերոջդ գրպանը դատարկ է, իսկ դու ինչ որ մի լռփի հետ գարեջուր ես խմում :Կոպիտ բայց տեղին եմ համարում:Անգամ աշխատավայրում ոչ թե պետք է սեփական խնդիրները բերել ու ներս մտնելուն պես փռել ղեկավարիդ սեղանին,այլ պետք է փորձել առաջինը հասկանալ ինչ կարգավիճակում է նա,քանի որ հենց նրա լավ լինելուց է կախված քո աշխատանքային մթնոլորտը : ... ուշադիր եղեք Ձեր շրջապատի նկատմամբ,փորձեք դրական էմոցիաներով լցնել այն մթնոլորտը որտեղ որ պատրաստվում եք ապրել՝ամենակատաղած մարդուն կարելի է կես գրամ լավ տրամադրություն փոխանցելով քեզնով անել : ... չի կարելի կեղտոտել մարդկանց հոգիներում ու չմաքրելով նրանց հոգիները կրկին կեղտոտելու համար նոր հոգիներ փնտրել : ... մաքրեք Ձեր շրջապատում բացասական ամեն ինչ ու կմաքրվեք ինքներդ :Ուզեցի կիսվեմ :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել