Tert.am-ը գրում է.

American Airlines ավիաընկերության օդաչուներից մեկը մահացել է՝ Airbus A320 ինքնաթիռի ղեկին նստած. հայտնի է, որ այդ պահին օդանավում եղել է 147 ուղևոր և 5 հոգանոց անձնակազմը։

Ինչպես նշում է korrespondent.net-ը, Միացյալ Նահանգներոմ ներքին չվերթի իրականացման ժամանակ կապիտանը վատացել է օդաչուների խցիկում։ Ուղեկցորդուհին փորձել է փրկել նրան, բայց ապարդյուն. նա մահացել է:

Արտակարգ պատահարի պատճառով որոշում է կայացվել չնախատեսված վայրէջք կատարել Նյու Յորքում: Այնուհետև դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության աշխատակիցները, ինչից հետո ինքնաթիռը շարունակել է ընդհատված չվերթը դեպի Բոստոնի միջազգային օդանավակայան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել