Ո՞րն   է  հնադարյան  ամենամեծ  քաղաքը  

1

Հնադարյան  հայտնի  ամենամեծ  քաղաքը   եղել  է  Չաթալ Հույուքը  Փոքր  Ասիայում:  Ք.ա.  6250թ. շուրջ  6000  մարդ էր ապրում  այնտեղ:  Աղյուսից  և  ցեխից  կառուցած տները մեկհարկանի  էին,  դուռ  չունեին:  Մարդիկ  մտնում էին ներս`  բարձրանալով  սանդուղքով  և  սողոսկելով  տանիքի վրայի  անցքով:

Ո՞րն  է  մեծ  բուրգը

2

Մեծ  բուրգը  կառուցվել  է  Գիզայում  Քեոփս փարավոնի համար (Ք. ա. մոտավորապես 2575թ.): Շինարարության համար  օգտագործվել է  շուրջ  2 մլն  սալ: Փարավոնը թաղվել  է  կենտրոնական պալատում: Լեռան մեծությամբ դամբարանը Քեոփս թագավորին չի բավարարել, և նա հրամայել է դամբարանի կողքին կառուցել ամբողջական ժայռակտորից կերտած՝ առյուծի մարմնով, մարդու դեմքով մի պահապան, որը կոչվում է Սֆինքս։ Սֆինքսը մարդկանց ահ ու սարսափ էր ներշնչում, և նրան անվանում էին սարսափի հայր։

Ո՞վ  էր  Կոնֆուցիոսը

3

Կոնֆուցիոսը  ծնվել  է  Չինաստանի Լու թագավորությունում, Ք.ա. 551թ., արիստոկրատ աստիճանավորի ընտանիքում, զբաղվել է քաղաքական ևմանկավարժական գործունեությամբ:  Նա  մեծ մտածող  էր  և  համոզված  էր,  որ  կայսրը  պետք  է  հոր  պես  հոգ տանի  ժողովրդին,  իսկ  ժողովուրդը  պետք  է սիրի   և  հնազանդվի նրան: «Լուն Յու» («Զրույցներ և ասույթներ»)-ն Կոնֆուցիոսի գլխավոր աշխատությունն է։ Որում ի մի են բերված հասարակության, պետության, տիեզերքի,   բարոյականության մասին Կոնֆուցիոսի դատողություններն ու խորհրդածություններն։ Շուրջ  2000  տարի  նրա  ուսմունքն  ազդեցություն  ուներ Չինաստանի  կառավարման  մեջ:

Ո՞վ  է  հայտնագործել  թուղթը      

4Մոտ  100թ. չինացի Ցայ  Լուն  անունով  մի  մարդ փաթաթել  է կանեփի  և  փայտի  խյուսը,  հետո հարթեցրել  է  և  չորացրել: Այսպես  ստեղծվել  է  թուղթը: Մոտ  800  տարի  անց  չինացիները տպել  են  առաջին թղթադրամը:

 

Ո՞վ  է  կառուցել  Չինական  մեծ  պարիսպը

8Մեծ  պարիսպը  կառուցվել  է  Շի  Հուանդի կայսեր հրամանով Ք.ա. 214-204 թթ.:  Շինարարությանը մասնակցել են միլիոնավոր  աղքատ  հողագործներ: Կարճ հատվածները միացնելով`  կառուցել են  աշխարհի ամենաերկար  պատը,  որը ձգվում  է  մոտ  2200 կմ: Պարսպի  բարձրությունը  հասնում  է  15 մետրի  և  այնքան  լայն  է,  որ  ավտոբուս  կարող  է  անցնել:

 

Ովք՞եր  են   հայտնագործել  անիվը    

5Ոչ  ոք  չգիտի,  թե  երբ  է  ստեղծվել  անիվը:  Բրուտի անիվն օգտագործվել  է  Միջագետքում  շուրջ  6000 տարի առաջ:  Ք. ա. մոտ  3500թ.  շումերներն  օգտագործում  էին այսպիսի  պարզ սայլեր:  Ավելի  ուշ  նրանք  անիվներ դրեցին  մարտակառքերին, որոնք  քաշում  էին  էշերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել