BBC-ն հաղորդում է, որ երեկ, ԻՍԻՍ-ի տարածքներից հարյուրավոր կիլոմետրերով հեռու իր հերթական մանրևրներն անելիս ռուսական ռազմական ինքնաթիռներից մեկը մի քանի վայրկյանով խախտել է Թուրքիայի օդային տարածքը։ Ընդ որում, ռուսները փորձել են արդարանալ, ասելով, թե թյուրիմացություն է եղել, որի պատճառը վատ եղանակային պայմաններն էին։, ինչի պատճառով օդաչուն սխալվել է։
Բայց այդ բացատրությունը չի բավարարել ՆԱՏՕ-ին, որը բոլոր անդամ երկրների անունից Ռուսաստանին պաշտոնապես զգուշացրել է նման «սխալներ» այլևս երբեք չկրկնելու համար։ Իսկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին էլ կարծիք է հայտնել, թե թուրքերը պարզապես կարող էին խփել ռուսական ինքնաթիռը (միայն ընդամենը մի քանի վայրկյանով իրենց տարածքում հայտնվելու համար, ի դեպ)։
Այ սա, ես հասկանում եմ, որ ԻՍԿԱՊԵՍ ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է։

Թե չէ վերջերս սկսել են «Կոլեկտիվ անվտանգության պայմանագիր» ասել ամեն տեսակ զուգարանի թղթերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել