Tert.am- գրում է.

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները շարունակում են սիրիական հնագույն Պալմիրա քաղաքի ավերումը։ Հայտնի է, որ այժմ իսլամիստները պայթեցրել են իրենից հնագիտական բացառիկ արժեք ներկայացնող քաղաքի Հաղթական կամարը։

Ինչպես նշում է Al Arabiya-ն, այդ մասին հայտնել է երկրի հնագիտական հուշարձանների պահպանման պետական գործակալության ղեկավար Մաամուն Աբդուլքարիմը։

Պաշտոնյայի փոխանցմամբ՝ ահաբեկիչները ռումբերով էին պատել կամարը դեռևս մի քանի շաբաթ առաջ: Աբդուլքարիմը հավելել է, որ գրոհայինների հաջորդ նպատակը Պալմիրայի ամֆիթատրոնի ու սյունաշարի ոչնչացումն է։

Աղբյուրը մանրամասնում է, որ իսլամիստներն ընթացիկ տարվա մայիսին Պալմիրան գրավելուց հետո ոչնչացրել են դրա լավագույն հատվածները` 2.000 տարվա պատմություն ունեցող Բել և Բաալ Շամին տաճարները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել