Հաղորդավար Վահե Խանամիրյանն ու հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը 1 տարի առաջ այս օրը միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին։ Երջանիկ զույգի  ընտանիքում արդեն համալրում է սպասվում։

BlogNews-ի հետ զրույցում Վահեն առաջին անգամ խոսեց հայր դառնալու մասին՝ նշելով, որ հիանալի, աննկարագրելի զգացողություններ ունի։ «Ուզում եմ, որ մեր առաջնեկը և մյուս բոլոր երեխաները լինեն առողջ, իսկ սեռը կարևոր չէ, ինչպես Աստված կկամենա»,- ասաց նա։ Փոքրիկը լույս աշխարհ կգա հաջորդ տարի։

Ամուսնության մեկամյակի կապակցությամաբ Վահեն ու Լիլիթը հատուկ անակնկալներ չեն պատրաստել միմյանց համար, սակայն մեզ հետ զրույցի պահին հաղորդավարը ծաղկեփնջով գնում էր տուն՝ սիրելիի մոտ։ Այսօր երեկոյան զույգը գնալու է պարելու, իսկ վաղը նրանք ընտանեկան հավաքույթ կունենան։

«Համատեղ կյանքի ընթացքում մենք  հասկացանք որ չենք սխալվել մեր ընտրության մեջ։ Դա ամենակարևորն է»,- ասաց Վահեն։ Ինչ վերաբերում է տարածված կարծիքին, թե ամուսնական զույգը չպետք է նույն աշխատանքով զբաղվի, որպեսզի օրն ամբողջությամբ միասին չանցկացնեն, նա նշեց, որ իր համար դա նշանակություն չունեցող կարծրատիպ է։ «Այնպես չէ, որ առօրյան ամբողջությամբ միասին ենք անցկացնում։ Հեռուստատեսային աշխատանքից բացի ես այլ աշխատանք էլ ունեմ, Լիլիթը երկրորդ աշխատանք չունի, սակայն այլ զբաղմունքներ ունի։ Ամեն դեպքում ես համաձայն չեմ, որ եթե զույգը միասին է, գոնե աշխատանքը պետք է տարբեր լինի։ Դա անլուրջ է»,- նկատեց նա։

BlogNews-ը շնորհավորում է զույգին և երջանկություն մաղթում։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել