Tert.am-ը գրում է.

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:15-ին, ոստիկանության Իջևանի բաժնում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նախկին ռեստորանի հարակից տարածքում, գետի բերանին, հրանոթի չպայթած արկ է գտել. տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է հրանոթի չպայթած արկ:
Հայտնաբերվածը հանձնվել է ՀՀ ՊՆ տնօրինությանը: Կատարվում է հետաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել