Ասում են, որ արագաչափ սարքերի մասին զգուշացնող ցուցանակները հնարավոր է հանվեն, և որ «կատարված վերլուծությունը» ցույց է տալիս, որ ցուցանակների կիրառման պարագայում արագաչափ սարքերն իրականացնում են ճանապարհային երթևեկության անվտանգության «հատվածական» ապահովում: Այսինքն, վարորդները միայն ցուցանակը նկատելիս են դանդաղեցնում արագությունը, անցնում արագաչափ սարքը, հետո նորից արագացնում մեքենայի ընթացքը: Ու ստացվում է էնպես, որ արագաչափ սարքերը չեն ապահովում ցանկալի արդյունք` ճանապարհային երթևեկության անվտանգության իրական և երկարաժամկետ ապահովում:
1. Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա պետք է ցանկացած վայրում տեղադրվեն արագաչափ և տեսահանող սարքեր` սկսած ավտոտնակներից և վերջացրած ավտոկայանատեղիներով (որպիսի սխալ կայանելու դեպքում անմիջապես ակտ գրանցեն):
2. Միանշանակ կարելի է եզրակացնել, որ սրա իրական նպատակը, ոչ թե ճանապարհային պատահարների թվի նավազեցնելն է, այլ` հնարավորինս շատ գումար գանձելը:
3. Չեք կարծում, որ ՃՈ վերածվում է ՊԵԿ-ի, ավելի ճիշտ ՊԵԿ-ից շատ գումար կարող է գանձել, իսկ քաղաքացիները այս իրավիճակում ուղղակի կրկնակի են հարկվում:
4. ՃՈ ներկայացուցիչների կողմից արվող ևս մի անհեթեթ հայտարարություն, համաձայն որի` «ՃՈ աշխատակիցների լավ աշխատանքի արդյունքում հնարավոր է դարձել նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը»: Հարգելիներս, ի՞նչ կապ ունի ՃՈ-ն, ինչի պատահարների տարեկան ստաբիլ թիվ կա՞, որ իրենց էլ դեռ հաջողվել է նվազեցնել այդ թիվը:
Հ.Գ. Հարգելի Կառավարություն, առընթեր մարմիններ և պատկան մարմիններ, ՃՈ գերնպատակը չպետք է լինի գումար գանձելը, այն կոչված է ապահովելու վարորդների անվտանգ տեղաշարժը իրենց երկրի մի վայրից մյուսը, որի համար նրանք արդեն նախօրոք հարկեր են մուծում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել