Իրեն հարգող ցանկացած բանական մարդ, ով ինտելեկտ ունի, գնահատում է իրական հոգևոր արժեքները, երբեք չի կարող արմենչիկների լսարանի մաս կազմել: Այնպես որ, ժողովրդի անունից մի խոսեք: Դահլիճներում «լցվածը» դեռ ողջ ժողովուրդը չէ: Բացի այդ` դա չափանիշ չէ, որով պետք է առաջնորդվել ու կոչում շնորհել: Էհ, փահլևանի շուրջն էլ լիքը ժողովուրդ է հավաքվում ու դիտում լարախաղացին ու քյանդրբազին: Ուրեմն կարելի է նրան էլ կոչում շնորհել: Քյանդրբազությունն ու արմենչիկությունը նույն մակարդակն է: Ծիծաղելի է նաև պնդել, որ Արմենչիկին քննադատողները նախանձում են նրան: Ինչի՞ն կամ ի՞նչը նախանձես. կլկլոցի՞ն, թե՞ մուղամին: Կամ գուցե այսրոպեական չակերտավոր փառքի՞ն, որը համընդհանուր ծաղրանքի առարկա է և ծխի պես անցնելու է, գնա....

Posted by Gayane Manukyan on Wednesday, September 30, 2015
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել