Դեկտեմբերի 2-ին՝ 23:45-ին, Ավան համայնքի կենտրոնում՝ հանրապետական կուսակցության շենքի մոտ, 10 րոպե տևողությամբ «շքեղ» հրավառություն եղավ ի պատիվ 1-ին ընտրատարածքից պատգամավոր ընտրված Ռոբերտ Սարգսյանի հաղթանակի: Բացարձակապես անտարբեր լինելով ընտրությունների և դրանց հետ կապված ամեն ինչի նկատմամբ՝ ուզում եմ հասկանալ, թե նշված ժամին անչափ ուժգին աղմուկ հանող հրավառություն իրականացնելը որքանո՞վ է օրինական: Նշեմ նաև, որ այդ հատվածում բնակելի շենքերը խիտ են դասավորված, ու կարող եմ պնդել՝ տվյալ հրավառությունից բնակիչներից շատերը վախեցել են, փոքրիկները՝ արթնացել և այլն... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել