Հետաքրքիր բան է Եկեղեցի գնալը, մի տեսակ մտքերդ հավաքվում են, հանգստություն է գալիս վրադ: Ես չեմ խոսում «արարողակարգային» հաճախումների մասին, խոսքս այն դեպքերի մասին է, երբ քայլերդ իրենք են քեզ այնտեղ տանում, և ակնթարթ է թվում ճանապարհը: Անկախ տարիքից` մարդ իրեն ապահով ու հասկացված է զգում իր մոր մոտ և Եկեղեցում, երկու դեպքում էլ չի քննարկվում՝ դու ճիշտ ես, թե՝ սխալ, երկու դեպքում էլ դու միշտ սպասված ես, ուժեղ մարդիկ չկան այս աշխարհում, կան ուժեղ ձևացողներ և այդպիսին ձևանալ չկարողացողներ: Իհարկե բարդ է մեզ շրջապատող իրականությունը, բայց աշխարհին բարի աչքերով նայեք, ու այդժամ ամեն ինչ շատ պարզ ու գեղեցիկ կթվա, չգիտեմ՝ միտքս տարավ դրան, թե՝ չէ, բայց ես այսօր մոմ կվառեմ մեր սահմանների պաշտպանության համար զոհվածների համար, ես խորապես համոզված եմ, որ վեհ գաղափարի համար զոհված մարդկանց հոգիները լուսավորության մեջ են, իսկ սփոփել նրանց ընտանիքներին, կարծում եմ, որ անհնար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել