էսօր քաղաքի օրն ա. փողոցները զարդարված են, ասում են՝ երեկ արդեն եկել են տոնական միջոցառման մասնակիցները, բայց էսօր Ստեփանակերտում ոչինչ չի լինի. ամեն ինչ չեղյալ ա հայտարարվել.
որովհետև տեղական հոսպիտալի դիմաց հիմա զինվորականներ, ծնողներ, հարազատներ են հավաքված.
որովհետև երեկ հոսպիտալի կողքի շենքերից մեկում 95 թվի ֆորմով տղեն հետ ա եկել, բայց առանց ծաղիկների ու չգրկելով մորը. 
որովհետև էսօր Ստեփանակերտը մի տեսակ լուռ ա ու ծնողների հետ սպասում ա հոսպիտալի պատուհանների տակ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել