Tert.am-ը գրում է.

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ նոր կառավարությանն անհրաժեշտ է տնտեսական նոր մոդել, իսկ նախարարների կաբինետի հիմնական առաջնահերթություններից է վարկատուների հետ համաձայնագրերի արագ իրականացումը, փոխանցում է РИА Новости-ն։

Այսօր վարչապետն անցկացրել է կառավարության առաջին նիստը։ Ցիպրասը պահանջել է նախարարներից և գերատեսչություններից սերտորեն համագործակցել, հանձնարարություններ է տվել կաբինետի անդամներին և արգելել ամեն օր ելույթ ունենալ հեռուստատեսությամբ։

«Անհրաժեշտ է արդարացնել վստահությունը, որը 2-րդ անգամ ցուցաբերել է մեր հանդեպ ժողովուրդը։ Մենք մեծ աշխատանք ունենք։ Չորս տարվա ընթացքում մենք պետք է ստեղծենք նոր Հունաստան, որը դուրս կգա ճգնաժամից և վարկատուների հսկողությունից։ Հունաստան, որը կկարողանա պահել երիտասարդ գիտնականներին։ Հունաստան, որը կվերականգնի իր միջազգային հեղինակությունը»,- նշել է Ցիպրասը՝ չպարզաբանելով տնտեսական նոր մոդելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել