Ուժեղ կրակոցների պատճառով Իջևանից Նոյեմբերյան և Բերդի տարածաշրջան տանող ճանապարհները փակ են։ Պառավաքարում էլ մարդ են խփել։ Մարդկանց հետ են ուղարկում, ստիպված ճանապարհ ենք փոխելու։ Ամբողջի մեջ սարսափելին ու ամոթն էն ա, որ ռազմավարական նշանակության այլընտրանքային ճանապարհները սարսափելի վիճակում են։ Էսքան ժամանակ մարդիկ նախընտրում են գնդակի տակով թռնել, հասնել գյուղ, բայց էդ ճանպարհով չանցնել։ Ահավոր ասեցիք՝ պրծաք, չէ։ Ու սա էն պետությունն ա, որտեղ պետական բոլոր պաշտոնյաները բերանները բաց հռհռում են, ղժժում են էս ժողովրդի վրա, թալանում ու հարստանում։ Ե՞րբ ա էս ամեն ինչն ավարտվելու։ Է՜լ ում բողոքի ազգս... Հերիք չի՞ կոտորվենք, արա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել