Վաստակավոր կամ ժողովրդական կոչում տալու համար ժողովրդականությունը ոչ մի դեր չի ունեցել: Վաստակավոր տվել են տվյալ բնագավառի զարգացման գործում անձնական լուրջ մասնակցության (վաստակի) համար, իսկ ժողովրդականի կոչումն արդեն դասականների շարքերն անցնելն ա: Արմենչիկանմանները մի գրամ անգամ արժանիք չունեն նման կոչման համար: Իսկ թե ինչ դահլիճ ա նա լցրել, դա խոսում ա ոչ թե Արմենչիկի արվեստի բարձրության, այլ էդ դահլիճները լցրած ունկնդրի ճաշակի կատաստրոֆիկ ցածրության մասին: Եթե ժողովուրդը թասիբ ունենա (որում ես խիստ կասկածում եմ), ապա վաղ թե ուշ պիտի հասնի նրան, որ էդ կոչումն Արմենչիկից հետ կանչեն: Սա ուղղակի վիրավորական պիտի լինի մյուս՝ իսկապես վաստակավորների համար, ու առաջինը նրանք պիտի իրենց ձայնը բարձրացնեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել