Ուզում եմ հանրայնացնել իմ ընկերներից մեկին գրած պատասխանը:

Աշոտ ջան, ոչ թե փոխվում են, այլ փոխում են արժեքները՝ ճաշակ են ձևավորում... 
Այն, թե ում է շնորհում իշխանությունը (ընդ որում՝ անձամբ նախագահը կարող է և տեղյակ չլինել, թե ում է ներկայացրել մշակույթի պատրասխանատուն՝ ձեռքս չի գնում գրել «նախարարուհին») նման կոչումներ և դրանով իսկ խրախուսում նրանց անցած ուղին և ապագա նմանատիպ գործունեության համար կանաչ ճանապարհ տալիս, այդքանով էլ հստակեցվում է իշխանության վարած քաղաքականությունն այս կամ այն ասպարեզում:

Հիշենք, օրինակ, թե ինչպես Ադրբ-նի խան Ալիևը պարգևատրեց Ռամիլ Սաֆարովին հայ սպանելու համար...

Կարծում եմ՝ նույնն է կատարվում հիմա մեզ մոտ: ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ «սպանելու» փորձ կատարելու համար պարգևատրվել է հայոց երգի «ռամիլսաֆարովներից» մեկը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել