«Կոնվերս» վերապատրաստման կենտրոնը հայտարարում է դասընթացների մեկնարկ և ընդունելություն ԲՈՒՀ-երի նորավարտ և ավարտական կուրսերի ուսանողների, ֆինանսաբանկային համակարգում արդեն աշխատող մասնագետների, ինչպես նաև նրանց համար, ովքեր ցանկանում են փոխել մասնագիտական ոլորտը:

«Կոնվերս» վերապատրաստման կենտրոնն ընձեռում է բացառիկ հնարավորություն նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքային վերելքը սկսել բանկային համակարգում: Կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացները հնարավորություն են տալիս ձեռք բերել բանկային համակարգում աշխատելու համար անհրաժեշտ տեսական գիտելիքներ և աշխատանքային գործնական հմտություններ:

Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր, իսկ լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցներն անմիջապես կդիտարկվեն թափուր աշխատատեղերի համար Կոնվերս Բանկում և/կամ կընդգրկվեն Կոնվերս Բանկի կադրային ռեզերվում:

«Կոնվերս» կենտրոնի դասընթացները վարում են Կոնվերս Բանկի լավագույն փորձն ու որակավորումներն ունեցող աշխատակիցները, ինչպես նաև հրավիրված մասնագետները:

Դասընթացների տևողությունն է 3 ամիս, արժեքը՝ 95,000 ՀՀ դրամ: Ուշադրություն. գրանցման վերջնաժամկետն է 05.10.2015:

Մանրամասների և գրանցման համար դիմել ք.Երևան, Դավթաշեն 3-րդ թաղամաս, 18/6 տարածք, Կոնվերս Բանկի մասնաճյուղի 2-րդ հարկ կամ զանգարարել (+374) 98 67 77 88 հեռախոսահամարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել