Առավոտից ազգս տառապում է «Վաստակավորի» կոչում ստանալու արժանիքների կամ չարժանիքների բուռն քննարկմամբ: Հետո մի քանի կարծիքներ հնչեցին առ այն, որ նման «պահանջարկն» առաջացնում է շուկան, ինչին էլ և «հլու-հնազանդ» ենթարկվում է ամեն ինչ, այդ թվում և «Ժողովրդական» համարվելու «գործընթացը»: Վերջին մտքի հետ իհարկե համամիտ եմ, բայց, իմ կարծիքով, կարևորը դա չէ: ՆՇԱՁՈՂՆ Է ԸՆԿԵԼ (չնայած ընկնելն այստեղ այն բառը չէ, այն ընկել է և «անհետ կորել»): Ու որպես այս ամենի հետևանք՝ ԳՆԱՀԱՏՎԱԾ լինելու վստահություն ձեռք են բերում շատ սահմանափակ բնագավառների ներկայացուցիչներ, այսինքն նրանք, ովքել առնչվում են վերոնշյալ շուկայի ՄԱԿԵՐԱՍԱՅԻՆ մասին հետ: Ինչո՞ւ մակերեսային: Որոհետև ԽՈՐՔԱՅԻՆԸ հիշել և մեծարել ալարում ենք (դե դա հո «Քուլա-քուլան» չի, դրա համար «մի քիչ» քո պատմությունն իմանալն ու հասկանալ է պետք): Պարզ օրինակ`բոլորս (մարդիկ կան՝ օրը մի անի անգամ) սիրում ենք հպարտանալ մեր կոնյակով: Իսկ հիմա հարց` որտե՞ղ է Հայաստանում, ցանկալի է՝ Երևանում, հայ կոնյակագործության «հայր», ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ, սոցիալիստական աշխատանքի հերոս Մարգար Սեդրակյանի արձանը: Այս հարցի պատասխանն էլ գիտեմ: ԱՅՆ ՉԿԱ: Ազգիս մեծամեծերից մեկին` Վարպետ Մարգարին, մոռացել եք, հասկացանք, (դե ասում եմ` դրա համար մտածել է պետք), կոնյակը հո ազգային «բրե՞նդ» է, շուկայի հետ կապ ունի: Ո՞ւր է: Կարելի է, չէ՞, մայր գործարանի առջև տեղադրել վարպետի արձանը և ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՄԵԼ, որ այսպիսի մեծանուն ՀԱՅ է եղել: Չնայած աշխարհը մեծ հային չի մոռացել, այլապես մարդկության պատմության 20 ամենահանճարեղ գինեգործների շարքում նրա անունը չէր հիշատակի: Այսպիսին պետք է լինի մեր նշաձողը, և հավատացեք՝ այդ պարագայում այսօրվա քննարկումը պարզապես չէր կարող լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել