Phantom-Opera-650x3801908 թվականի մարտին Գրանտ օպերայի ստորգետնյա պլանային վերակառուցման ժամանակ աշխատողները քանդեցին մի պատ, որը խանգարում էր հարևան նկուղ անցնելու համար և հայտնաբերեցին մի մարդու կմախք: Թատրոնի տնօրենը վախենալով վատ համբավ ձեռքբերելուց` դիմեց իր ծանոթ լրագրողի օգնությանը: Պարոն Գաստոն Լերը թատերական արվեստի սիրահարներից էր և հայտնի էր իր զգուշությամբ հոդվածներ գրելու մեջ: Երիտասարդ ժամանակ նա ստացել էր իրավաբանական կրթություն և դա էր պատճառը, որ նա փորձում էր հեռու մնալ շոկային, վիրավորական հոդվածներ գրելուց:

Նա սկսեց ուսումնասիրել կմախքը, որը ամբողջությամբ փոշոտ էր և գանգը ուներ տարորինակ ձև: Հավանաբար այդ մարդը կենդանության ժամանակ տգեղ է եղել և ձեռքի մատին կար մի մատանի, որը ըստ նախշի XIX-ի դարի 60-ականների ոճին էր պատկանում: Այդ մատանու լուսանկարը տպագրվեց բոլոր թերթերում, նպատակ ունենալով գտնել որևէ մեկին, ով կճանաչի այդ մատանին և ինչոր տեղեկություն կտա  նրա տիրոջ մասին: Սակայն այդպես է ոչ մեկ չարձագանքեց:

Փարիզի օպերան համարվում է աշխարհի ամենամեծ օպերաներից, որը հիացնում է իր գեղեցկությամբ: Շատերը նույնիսկ չեն պատկերացնում իր մեծությունը, քանի որ տեսնում են միայն թատրոնի վերգետնյա հատվածը: Օպերայի ստորգետնյա հատվածը լի է տարբեր միջանցքներով, որոնցից կեսը փլուզվել է: Այստեղ հեշտությամբ կարելի է մոլորվել, իսկ մեջտեղի հատվածում կա լիճ, որը օգտագործվել է դեկորները տեղափոխելու համար: Այժմ այն օգտագործվում է, որպես ջրային պահուստ (հրդեհ բռնկվելու դեպքում): Այդ ջուրը դատարկել չի լինի , քանի որ այն գտնվում է Սենա գետի ճուղերից մեկի վրա:

Լերը լավ լրագրող էր և կարողացալ տեղեկություններ քաղել հին աշխատողներից, որոնք պատմեցին որ տարիներ առաջ ճարտարապետներից մեկը եղել է շատ տգեղ դեմքով:  Մեկ-մեկ նա դիմակ էր հագնում և մարդիկ շատ էին վախենում իրենից: Նա ֆրանսիական գյուղից էր և մայրը ցանկանալով թաքցնել իր հղիությունը կորսետներ էր հագնում` վնասելով երեխայի գանգը: Ապա վաճառել է նրան գնչուհիներին: Օպերայում աշխատանքի անցնելուց` թատրոնում նրան տրամադրեցին բնակարան, քանի որ նա միայնակ էր: Նա սիրահարված էր երգչախմբից մի կնոջ, սակայն արդ զգացմունքը փոխադարձ չէր: Սակայն օրերից մի օր նա այնպես է անում, որ այդ երգչուհին գա նրա բնակարան և փակում նրան նկուղում երկու  շաբաթով, ապա ինքնակամ բաց թողնում և անհետանում: Ասում են, որ նա ինքն իրեն թաղել է պատի մեջ և մինչ այսօր նրա հոգին միջանցքներով ման է գալիս: Այս պատմությունը դուր եկավ լրագրողին, բայց նրա կարծիքով ոչ այդքան ռոմանտիկ է և սարսափելի, այդ իսկ պատճառով առաջ բերեց իր տարբերակը: Գլխավոր հերոսին անվանեց Էրիկ, որը ոչ միայն հիանալի ճարտարապետ էր այլ նաև հիանալի կոմպոզիտոր, որը օգնում էր երգչուհուն դաժան սպանությունների օգնությամբ առաջ անցնել երգի կարերայում: Իսկ այդ աղջկան նա անվանեց Կրիստինա: Այսպես առաջացավ հայտնի ստեղծագորությունը «Օպերայի ուրվականը», որը Գաստոն Պերուն հրապարակեց 1910 թվականին: Այն դասվում է հայտնի ստեղծագորշությունների շարքին, ինչպիսիք են Բրեմ Ստոկերի  «Դրակուլա»-ն և Մերի Շելլիի «Ֆրանկեյնշտեյն»- ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել