Картинки по запросу վահան մարտիրոսյանԵթե ԱԱԾ-ն անգամ տեղից չի շարժվում և մինչև հիմա փորձում է պարզել, թե որտեղ է Վահան Մարտիրոսյանն իր ընտանիքի հետ, ապա այն ժամանակ, երբ ծեծի դեպքը եղավ, լրագրողները չէին կարող ստանձնել մեկ ուրիշի պարտականությունն ու պարզել, թե ծեծվողն ով է իրականում։ Մանավանդ, երբ գազի էքսպերիմենտի մասով գրեթե բոլոր լրատվամիջոցները գրեցին այդ մասին՝ առանց ջանք թափելու պարզել, թե ով է Վահան Մարտիրոսյանը։ Իսկ ծեծի մասով՝ ես ինքս ռեպորտաժ եմ արել ոչ միայն այս մարդու մասին, այլև այդ օրերին այլ ծեծի դեպքի մասով (Խոսքն «Էյր Արմենիա»-ի տնօրենի մասին է։ Ի դեպ, Արսեն Ավետիսյանի մասին գրեթե բոլոր լրատվամիջոցներն ունեն հրապարակումներ)։
Այնպես որ, կարծում եմ՝ չարժի մեղադրել, որ նախկինում չենք պարզել Վահան Մարտիրոսյանի ով լինելը (Կրկնեմ՝ սա լրագրողի պարտականությունը չէ)։
Իսկ այսօրվա դեպքերի հետ կապված՝ մենք չենք լուսաբանել ոչ մի ադրբեջաբական կայքերից եկած ինֆո, թարգմանություններ չենք արել ու ընդհանրապես ոչ մի ինֆորմացիա չենք տեղադրել վերը նշված մարդու մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել