Երեկ` ուշ երեկոյան, Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ նշել էր, թե դուրս է գալիս կուսակցությունից:

Այս իրադարձությունն աշխուժություն է առաջացրել և տվել տարատեսակ քննարկումների առիթ: Թեմային անդրադարձել է նաև նախկին ժառանգական Ստյոպա Սաֆարյանը. «Բոլորը քաջ գիտակցում են, որ հաջորդ ընտրություններին քիչ է մնացել, և փորձում են նոր տեղ գտնել: Ռուբեն Հակոբյանին ես քաղաքականության մեջ չեմ համարում պրիմիտիվ մարդ... Եթե պրիմիտիվ մարդ համարեի, կհավատայի իր ասածին, որ հակասություններ կան Րաֆֆի Հովհաննիսյանի հետ արտաքին ու ներքին հարցերում, ես այդ կարծիքին չեմ: Հակոբյանը շատ լավ էլ գիտի, որ ինքը շատուշատ հարցերում մի կերպ է մտածում, իսկ «Ժառանգություն» խմբակցությունը՝ բոլորովին ուրիշ կերպ: Այնպես որ՝ այստեղ խնդիրն առաջիկայում ձևավորվող խորհրդարանում տեղ ունենալն է, ու իր փաստարկները դուրս գալու վերաբերյալ համոզիչ չեն»,- ասել էր Սաֆարյանը:

Ինչ խոսք, եթե նման արտահայտություններ աներ մեկ այլ կուսակից կամ որևէ այլ մարդ, ապա դա կարելի էր հասկանալ, սակայն Սաֆարյանի կողմից արված այս արտահայտությունն առավել քան տարօրինակ է և զավեշտալի:

Ժամանակին հենց Սաֆարյանն էր դուրս եկել Ժառանգությունից՝ անձնական հետաքրքրությունները բավարարելու նպատակով: Թե նա ինչպես է այսօր նմանատիպ ձևակերպումներ տալիս իր երբեմնի գործընկերոջ մասին, դժվար է ըմբռնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել