nkarԺամանակին ապրում էին երկու ընտանիք տարբեր տներում, որոնք շատ մոտ էին իրար: Մի տնից միշտ լսվում էին գոռգոռոցներ, վեճեր, իսկ մյուսից` միայն լռություն: Հերթական անգամ ամուսինն ու կինը վիճում են իրար հետ, և կինն ասում է ամուսնուն, որ նա գնա և իմանա, թե ինչպես է, որ հարևան տնից ոչ մի ձայն չի լսվում:

Ամուսինն այդպես էլ անում է. թաքնվում է հարևանների պատուհանի տակ և ուշադիր հետևում նրանց: Հարևան տան մեջ ամեն մեկն զբաղվում էր իր գործերով. կինը խոհանոցում, ամուսինը սեղանի մոտ ինչ-որ բան էր գրում: Հանկարծ հեռախոսի զանգ լսվեց, և ամուսինն արագ բարձրացավ աթոռից` պատահաբար դիպչելով ծաղկամանին:

Ծաղկամանը վայր ընկավ և երկու մասի բաժանվեց: Ամուսինն իջնում է ծնկի և սկսում է հավաքել ծաղկամանի փշրանքները: Ներս է մտնում կինը և սկսում է օգնել ամուսնուն: Ամուսինը մեղավոր հայացքով ասում է իր կնոջը, որ շտապում էր հեռախոսազանգին պատասխանել և անզգուշորեն դիպավ ծաղկամանին, իսկ կինը մեղքը վերցնում է իր վրա` ասելով, որ նա է մեղավոր ծաղկամանը սխալ տեղում դնելու համար: Նրանք համբուրվեցին և շարունակեցին հավաքել մնացորդները:

Երբ հարևանը վերադառնում է տուն, կնոջ հետաքրքրությանը պատասխանում է, որ ամբողջ գաղտնիքը կայանում էր նրանում, որ դիմացի տանը երկուսն էլ մեղավոր էին, իսկ մեր տանը երկուսս էլ ճիշտ ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել