ՏՏ ոլորտի ինտեգրումը Հայաստանում ընթանում է շատ սահուն և դրական: Այդ մասին է վկայում վերջին տարիներին տվյալ ոլորտի աշխատատեղերի ընդլայնումն ու ընկերությունների ավելացումը:

Այս տարվա ընթացքում հավաստագրված 40 ընկերության հիմնումով 171 նոր աշխատատեղ է ստեղծվել: Դրական պետք է համարել այն, որ աշխատատեղերի թիրախը միայն ՏՏ ոլորտի մասնագետները չեն: Աշխատատեղեր են ստեղծվել հաշվապահների, իրավաբանների և հավաքարարների համար:

Այս ամենի մեջ իր մեծ դերն ունեն պետության կողմից սահմանված հարկային արտոնությունները, որոնք նախատեսված են մինչև 2020 թվ.-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել