Անկախության մասին մտածելուց անգամ անհրաժեշտ է գիտակցել երեք հարցի պատասխան. ԻՆՉԻ՞Ց ԵՍ ԱՆԿԱԽԱՆՈՒՄ, ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ԱՆԿԱԽԱՆՈՒՄ և ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ ԱՆԿԱԽԱՆՈՒՄ: 
Այս հարցերի պատասխանները ստանալուց հետո միայն պետք է գործնական քայլեր կատարել: Որքան գիտակցված լինեն այդ հարցերի պատասխանները, այնքան ավելի պաշտպանված կլինի քո անկախությունը, որը մարդուն, ազգին ու քաղաքացուն դարձնում է ինքնավստահ, ինքնուրույն ու արժանապատիվ: Այսինքն՝ քո տան մեջ ոչ թե կենվոր ես, այլ տեր և ոչ պահանջատեր (այօր շատերն են իրենց պահանջատեր զգում ու ներկայացնում: Դու ես քո երկրի ու անկախության տերն ու պահանջելու ոչինչ չունես, ուղղակի ՏԵՐ ես): Անկախությունը թույլատրված ու չթույլատրված սահմանների իրավունք է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել