SergioModeling007Գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ կանայք ուղղակի խենթանում են ակնոցով տղամարդկանց համար: Կանանց համար ակնոցը դիտվում է ոչ միայն տեսողությանն անհրաժեշտ իր, այլև տղամարդուն հավելյալ սեքսուալություն տվող աքսեսուար:

Քանի որ կանայք շատ հակասական բնավորություն ունեցող էակներ են, պահանջում են նույնը տղամարդուց: Հակասությունը նրանք գտնում են այն տղամարդկանց մեջ, որոնք, բացի բնազդորեն «որձ» լինելուց, նաև նուրբ ու քնքուշ մասնիկ ունեն: Նրանք կարող են խանդից կրծել ախոյանի կոկորդը ու միաժամանակ ամենաթանկարժեք ադամանդի պես պահպանել իրենց սիրելի կնոջը…

Չգիտես ինչու, կանայք այս երկու հակասությունները տեսնում են շատ անգամ ակնոց կրող երիտասարդների մոտ: Սակայն սա չի նշանակում, որ բոլոր տղամարդիկ պետք է սկսեն ակնոց կրել: Knew-all.com կայքը խորհուրդ է տալիս տղամարդկանց հետևություններ անել՝ հաշվի առնելով կանանց, այսպես ասած, նախասիրությունները:

Ավելացնեմ, որ հանրահայտ Մերիլին Մոնրոն ևս անտարբեր չէր ակնոց կրող տղամարդկանց հանդեպ: «Ջազում միայն աղջիկներն են» ֆիլմում դերասանուհին կրքոտ պատմում է իրեն գայթակղող սաքսոֆոնիստին, թե ինչպիսի զգացողություններ են արթնացնում իր մեջ ակնոց կրող տղամարդիկ: Վերջում՝ մի պատառիկ ֆիլմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել