Երեկվա բաղրամյանական դեպքերի մասին դիրքորոշումն ու կարծիքը միանշանակ լինել չի կարող: Էն, որ երեկվա ակցիան իր անլրջությամբ մանկապարտեզի հանդեսից ոչ մի բանով չէր տարբերվում, բոլորս տեսանք: Էն, որ էնտեղ կային խզմալյանտիկոյանման երևույթներ, որոնք ոչ միայն հանրության առաջ, այլև իրանց հայաթի Օֆիկ տոտայի բուդկում իրավունք չունեն կարծիք հայտնելու, էդ էլ տեսանք:
Էն, որ տղերքն էս ամենից գերհոգնած են ու թեկուզ էդ պատճառով սպառել են իրենց, անհերքելի ա: Բայց բարոյական չեմ համարում տանը նստել ու բարբաջել, թե էնտեղ հավաքված էր ծախված ու ուղղորդված հայի հավաքական կերպարը, ու առնվազն ցինիկություն ա ֆեյսբուքում ձեռ առնել հավաքը, ինչ ա թե քիչ մարդ էր հավաքված:

Ամենախնդալուն էն ա, որ Բաղրամյանի կենդանի պատի կենդանիները գրում են, իբր իրանք Բաղրամյան չեն գնացել, որովհետև իրանք իրանց պայքարն արդեն արել են ու հասել իրանց նպատակին: Ուզում եմ հասկանամ` ոնց կարա միջին վիճակագրական հայ կլուբի երգչուհին, որ սեփական ազգանվան մեջ առնվազն չորս տառասխալ ա անում, հերիք չի նպատակ ունենա (էդ արդեն լկտիություն ա), մի հատ էլ հասնի իր նպատակին:

Ես երեկ Բաղրամյան չեմ գնացել, ասեմ ավելին, ես երբեք Բաղրամյան չեմ գնալու, ես իշխանափոխություն չեմ պահանջելու (համենայն դեպս, քանի դեռ ավելի գրագետ իշխանության հոտը չեմ առել), բայց դա բոլորովին չի նշանակում, որ երկու ամիս առաջ Բաղրամյան պողոտայում ես հասել եմ իմ նպատակին: Էնտեղ ոչ ոք իր նպատակին չի հասել... եթե, իհարկե, բոլորի նպատակը նույնն էր:

Հ.Գ. Տղերք, էկեք չմոռանանք, որ երեկ գիշեր մեր ընկերներն էլ էին Բաղրամյանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել