Բաղադրիչները`

8 հատ բլինչիկի թերթիկ
450 գր կաթնաշոռ
2 հատ ձու
100 գր շաքարավազ
130 գր թթվասեր
1 պտղունց աղ
1 ճշ գդ չամիչ
1 թ գդ կարագ

Բլիչիկի թերթիկները պատրաստել արդեն փորձված և սիրելի բաղադրատոմսով:
Կաթնաշոռը պատառաքաղով տրորել, ավելացնել 1 հատ ձու, մեկ պտղունց աղ, 50 գր շաքարավազ, չամիչ և խառնել:
Ստացված միջուկը բլինչիկի թերթիկներով փաթաթել և շարել կարագով պատված թավայի մեջ:
Միախառնել 1 ձուն և 50 գր շաքարավազը, ավելացնել թթվասերը, խառնել և լցնել բլինչիկների վրա:
Թխել 190 աստիճան տաքացված ջեռոցում 30-40 րոպե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել